Թրամփը Գազայի հարցով մեծացնում է ճնշումը Նեթանյահուի վրա. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է իր մոտեցումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ՝ պահանջելով խստորեն պահպանել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը, հայտնում է The New York Times-ը (NYT):

Ինչպես նշում է թերթը, Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն ուղարկեց հրեական պետություն՝ համաձայնագրի պահպանումն ապահովելու համար, քայլ, որը իսրայելական լրատվամիջոցներում անվանում են Bibi-sitting` «Բիբի-սիթիթինգ», որը նման է baby-sitting` «երեխայի խնամք» արտահայտությանը:

Թերթի տվյալներով՝ Թրամփը հրապարակավ դժգոհություն է հայտնել Նեթանյահուի գործողություններից, որոնք, Սպիտակ տան կարծիքով, կարող են անկայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ամերիկացի առաջնորդը, ըստ NYT-ի աղբյուրների, կարծում է, որ անհրաժեշտ է ավելի խիստ վերահսկողություն սահմանել Նեթանյահուի նկատմամբ՝ հրադադարի հնարավոր խախտումները կանխելու համար։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը, մասնավորապես, ստիպել է Նեթանյահուին ներողություն խնդրել Կատարից սեպտեմբերի 9-ին Դոհայում Համասի գրասենյակի վրա ավիահարվածի համար։

Տեսանյութեր

Լրահոս