Բաժիններ՝

Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի մասում ստացած վնшսվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս