Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտը քննադատել է ռուսական իշխանությունների որոշումը՝ ոչնչացնել այն սննդամթերքը, որը մաքսանենգ ճանապարհով է բերվել ՌԴ տարածք ու որի վրա տարածվել է սննդային էմբարգոն:
ԱՄՆ Կոնգրեսը չպետք է հավանության արժանացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, որի շնորհիվ չեղյալ են հայտարարվելու Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ առաջարկում են քաղաքական բոլոր ուժերին՝ համախմբվել, միասնական ճակատ ստեղծել որևէ այլընտրանքային գաղափարի շուրջ: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններին և՛ «ոչ» ասողները, և՛ բոյկոտողներն իշխանությունների դաշնակիցներն են, որովհետև հենց այնպես «ոչ» ասել՝ առանց հիմնավոր ճակատ կազմելու, ԱԻՄ առաջնորդի գնահատմամբ՝ կհանգեցնի նրան, որ օրինականացվի հանրաքվեն, որը տեղի է ունենալու:
«Թե ինչ են ուզում իշխանությունները՝ բոլորիս ակնհայտ է, իսկ ընդդիմադիր դաշտում կա հակատրամադրվածություն, մի մասն ասում է՝ պետք է «ոչ» ասել, մյուսն ասում է՝ պետք է բոյկոտել: Միանգամից ասեմ, որ և՛ «ոչ» ասողները, և՛ բոյկոտողներն իշխանությունների դաշնակիցներն են, որովհետև հենց այնպես «ոչ» ասել՝ առանց հիմնավոր ճակատ կազմելու, դա պետք է հանգեցնի նրան, որ օրինականացվի հանրաքվեն, որը տեղի է ունենալու: Մնում է մի բան՝ միավորվել որևէ գաղափարի շուրջ»,- հայտարարեց ԱԻՄ առաջնորդը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը կիսաձայն հայհոյախառն արտահայտություն է թույլ տալիս իրեն:
ԵԱՀԿ դիտորդները հրաձգության են ենթարկվել Դոնբասում: Ինչպես հայտնում է TASS-ը, այդ մասին ասվում է կազմակերպության գործող նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչի հայտարարության մեջ:
ԴԱԻՇ-ի զինյալները կոչ են անում Մեծ Բրիտանիայի իրենց կողմնակիցներին հարձակումներ գործել երկրում՝ որպես «միայնակ գայլեր»՝ Սիրիա ներթափանցելու փորձերի փոխարեն: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Սիրիայի իսլամիստների դաշինքը ու կառավարական զորքերը համաձայնել են 48 ժամով դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել վիրավորներին:
Գ. Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են նաև տարածաշրջանի համար, և պետք է դրանք ուշադրության կենտրոնում պահել. «Թուրքիան մտնում է Իսլամական պետության դեմ ուղիղ հակամարտության մեջ, երկու տարի ընդմիջումից հետո կրկին սրվում է քրդական հարցը: Իսլամական պետության ազդեցության ընդլայնումը միանշանակ չի բխում ՀՀ շահերից, ընդհանրապես, չի բխում հայության շահերից, որովհետև մենք արդեն առերեսվել ենք այդ խնդրի հետ, քանի որ Սիրիայի ու Իրաքի հայ համայնքն Իսլամական պետության թիրախում եղել է:
«Երկրում, բացի ՍԴ անդամներից, բոլոր դատավորները նշանակվելու և ազատվելու են բարձրագույն խորհրդի եզրակացության հիման վրա»: Նա դրական գնահատեց ՍԴ դիմելու քաղաքացիների իրավասության ընդլայնումը, բայց կանխատեսեց, որ ՍԴ-ն դիմումներով կողողվի:
Բանտարկյալների տեղափոխոող ավտոբուսը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բախվել է բեռնատարի, մոտ 20 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
«Երկրի տեր ու տիրակալը ԱԺ կողմից հաստատված ծրագրի շրջանակներում լինում է կառավարությունը, որը մշակելու և իրագործելու է և ներքին և արտաքին քաղաքականություն: Լինելու է ԱԺ վերահսկողություն, բայց իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Վրաստանի նախագահի ադմինիստրացիայի մամլո ծառայությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել Սիրիայի «անվտանգության գոտի» թուրքական զինված ստորաբաժանումներ ուղարկելու հնարավորությունը, որի ստեղծման շուրջ Անկարան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ մնացել է մշակել նախագծի եզրափակիչ մասերը, հավանաբար օգոստոսին կներկայացվի ՀՀ նախգահին և ԱԺ. «Շատ հնարավոր է, որ պրոցեսը բավականին արագընթաց է գնում, նոյեմբերի վերջին հնարավոր է ունենանք հանրաքվե, այդ ժամանակ նաև մի շարք համայնքներում ընտրական պրոցես է լինելու»:
Թուրքիայի արևելյան Մարդին նահանգում դարձյալ զինված հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, գրում է Milliyet թերթը:
Ահաբեկչությունները 5 րոպեանոց ընդմիջումներով իրականացվել են Իզմիրի Բորնով շրջանում «Ազգային շարժում» կուսակցության գրասենյակի (MHP) ու շրջանի ոստիկանության բաժանմունքի մոտ:
Օգտվելով Reuters-ի կողմից իրեն բանավեճի հրավիրելու հնարվորությունից՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Կոնգրեսին վավերացնել Իրանի միջուկային համաձայնագիրը:
Ղրղըզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ու Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, Իրանը Հայաստանի կարիքը շատ չի ունենա: Ինչո՞ւ պետք է անպայման ՀՀ-ի հետ փորձի հարաբերություններ զարգացնել…»:
2011 թվականին «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի աղետից ի վեր առաջին անգամ ճապոնացի էներգետիկները վերսկսում են ատոմային էլեկտրակայանի աշխատանքը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից առաջադրած Ջեբ Բուշը ԴԱԻՇ-ի առաջացման պատասխատավության մի մասը գցել է Հիլարի Քլինթոնի վրա, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ Առափնյա ոստիկանության նավը նախօրեին Սան-Դիեգո (Կալիֆոռնիա) է հասցրել ավելի քան 29,9 տոննա առգրավված կոկաին, որի ընդհանուր արժեքը կազմում է 1,01 մլրդ դոլար, հայտնում է Los Angeles Times-ը:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր վրա է վերցրել Ստամբուլում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կուսակցության հայտարարությանը:
Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները 2016 թվականին կանխատեսում են նավթի համաշխարհային գների նվազում 1 բարելի դիմաց 10 դոլարով, եթե Իրանի վրայից վերջնականապես հանվեն տնտեսական պատժամիջոցները:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ուկրաինայի հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման պետական կոմիտեն հաստատել է ռուս հեղինակները 38 գրքերի ցանկը, որ արգելվում է բերել երկիր:
«Տվյալ գործի շրջանակում Յանուկովիչը կարող է գալ Ուկրաինա այն բանից հետո, երբ ավարտվի նրա վրա հարձակում գործելու գործի հետաքննությունը, հայտնաբերվեն այն անձինք, ովքեր մեղավոր են հարձակում գործելու մեջ ու ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է փաստաբանը:
Խորտակված Վենետիկը Հայաստանում վերածնվե՞լ է ուզում, թե՞՝ Հայաստանն էլ խորտակել: Այնպիսի տպավորություն է, որ «վենետիկյան հանձնաժողովի» կողմից Սահմանադրության տեքստն ամբողջովին ներկայացվել է, և այնպես է պարտադրվում, որ «հայաստանյան հանձնաժողովը» համարյա չի կարողացել (կամ՝ չի հասկացել, որ) որևէ բան փոխի, խմբագրի՝ազգային ու հայերեն դարձնի: Արդյունքում ՝որոշ առաջադեմ փոփոխություններին ու լրացումներին զուգահեռ երկրի մայր օրենք սահմանադրություն (նախագիծ) են սողոսկել երկրի ազգային անվտանգության համար վտանգավոր շատ նորմեր, «վրիպակներ» կամ` պարզապես անգրագիտություններ…