
Բոստոնում անհայտ անձինք 5 մարդու են սպանել

Անհայտ անձինք հրաձգություն են բացել Բոստոնի փողոցներում: Սպանվել է 5 մարդ, ևս 3 մարդ ստացել է վնասվածքներ:
Ինչպես հայտնում է TASS-ը, 1 մարդ գնդակահարվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ կայանված մեքենայում:
Եվս 2 մարդ սպանվել ու 1 մարդ վիրավորվել է Ռոքսբերի շրջանում: Մի քանի րոպե անց 1 մարդ սպանվել ու 2-ը վիրավորվել են Մաթափան շրջանում:
Այնուհետև Էվերեթ շրջանում հանցագործների զոհ է դարձել 1 կին:
Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել հանցագործներին: