Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 9 ամիսներին կրճատվել է 39.3 տոկոսով
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 39.3 տոկոսով՝ կազմելով 14 մլրդ 563.9 մլն դոլար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 4.4, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 21.6 տոկոսով: Աշնան առաջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 603.1 մլն դոլար։
Արտահանումն այս տարվա առաջին 9 ամիսներին 46.8 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլրդ 662.7 մլն դոլար։ Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, աճել է 11.9, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 24.4 տոկոսով։ Սեպտեմբերին Հայաստանից իրականացված արտահանումը գնահատվում է 658.9 մլն դոլար։
Հունվար-սեպտեմբերին ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 33.4 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 901.2 մլն դոլար։ Սեպտեմբերին՝ օգոստոսին համեմատ կրճատվել է 0.2 տոկոսով՝ կազմելով 944.2 մլն դոլար։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 2025-ի նույն ամսին ներմուծման ծավալը պակասել է 19.5 տոկոսով։
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը հունվար-սեպտեմբերին եղել է 388.66, իսկ սեպտեմբերին՝ 382.83 դրամ։

