Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն իր վրա է վերցրել Բաղդադի շուկայի պայթյունի պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել այսօր Բաղդադի Մադինատ-էս-Սադր արվարձանում տեղի ունեցած հզոր պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԴԱԻՇ-ի գրոհայինների հայտարարությանը:

Ահաբեկիչները ավտոմոբիլային շուկայում պայթեցրել են ականապատ բեռնատար ավտոմեքենան:

Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:

Գործակալության տվյալով՝ իսլամիստները համացանցում հայտարարություն են տարածել, որտեղ ասում է, թե իրենց թիրախն են եղել Իրաքի բանակի ներկայացուցիչներն ու կամավորները, ովքեր պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս