
Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու համար ադրբեջանցի է ձերբակալվել

Նախօրեին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում ադրբեջանցի է ձերբակալվել, ով մտադրություն է ունեցել ուղևորվել Սիրիա, հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը:
Անկարայի ոստիկանության տվյալով՝ այդ մարդը պլանավորել է ուղևորվել Սիրիա ու միանալ ԴԱԻՇ-ին:
Ձերբակալվածը եղել է Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի Բեքիր Գալիբովը:
Նրա մոտից ոստիկաններն առգրավել են 11 զրահաբաճկոն, բժշկական սարքավորումներ, դեղորայք ու ներարկիչներ:
Ադրբեջանցուն արտահանձնել են Ադրբեջանին:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այսօր Սիրիայում պատերազմում է մի քանի հարյուր ադրբեջանցի: Փորձագետների տեղեկություններով՝ Սիրիայումսպանվել է Ադրբեջանի 200-300 քաղաքացի: