Բաժիններ՝

Թրամփը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է կայսր Նարուհիտոյի հետ։

Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը։Հանդիպումը տեղի է ունեցել Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատում։ Սա Նարուհիտոյի հետ Թրամփի երկրորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել էին Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահ պաշտոնավարման առաջին շրջանում՝ 2019 թվականին։ 

Հոկտեմբերի 28-ին սպասվում է Թրամփի հանդիպումը Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիտիի հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս