Բաժիններ՝

Ամերիկացի կործանիչները թուրքական ավիաբազայից առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

Երեկ ամերիկյան F-16 կործանիչները, որոնք տեղակայված են թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում, առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ այդ գործողությանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ չեն մասնակցել:

ԱՄՆ ԶՈՒ վեց F16 կործանիչ, 2 ուղեկցող ինքնաթիռ, ինչպես նաև մոտ 300 ամերիկացի զինծառայող էր կիրակի օրը ժամանել Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս