
Եվրոպացիները արտագաղթում են ԵՄ առավել զարգացած երկրներ

Եվրոպացիները տեղափոխվում են Եվրամիության առավել զարգացած երկրներ: Համաձայն «Եվրոստատի» տեղեկությունների՝ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասի ու «հին» Եվրոպայի համեմատաբար աղքատ երկրների (Պորտուգալիա, Հունաստան) բնակիչների թիվը նվազում է:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիային, Շվեյցարիային, Մեծ Բրիտանիային չի սպառնում ժողովրդագրական ճգնաժամ, հայտնում է Sputnik գործակալությունը:
Մինչև 2030 թվականը բնակչության բացասական աճի առաջատարներ կդառնան Լիտվան (- 24%), Լատվիան (- 18%) ու Բուլղարիան (- 10%): Հունաստանում ու Պորտուգալիայում բնակչության թվաքանակի նվազումը կկազմի 8% ու 6% համապատասխանաբար, ինչն արդեն բացասաբար է ազդում այս երկրների տնտեսությունների վրա:
Մինչև 2030 թվականը բնակչության առավելագույն աճ է սպասվում Լյուքսեմբուրգին (39%), Նորվեգիային (23%) ու Շվեյցարիային (16%): Մեծ Բրիտանիայում այդ թիվը հավասար կլինի 9%-ի, Ֆրանսիայում՝ 6%-ի: