Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը օգոստոսի 17-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացի Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը ցուցադրել է չվող թռչունների մի երամ, որը երկնքում անսովոր «ներկայացում» է ցուցադրել: Գտնվելով շարժման մեջ՝ թռչունները երկնքում «ստեղծել են» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմագծերը:
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնաբարել է պատանդ ընկած ամերիկուհի Քայլա Մյուլլերին, ում սպանության մասին հայտնի էր դարձել այս տարվա փետրվարին, հայտնում է CNN-ը:
Սուդանի Խարթում քաղաքի դատարանը 19-ամյա Ֆարդոս ալ-Թումին դատապարտել է մտրակի 20 հարվածի ջինս կրելու համար, հայտնում է CNN-ը:
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները երեկ ավելի քան 6 ժամ քննարկել են պարտքային ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանին օգնության տրամադրման հարցը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ ուշ երեկոյան մեղադրական դատավճիռ է կայացրել Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի թիկնապահների նկատմամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Վաշինգտոնի դաշնային դատարանին՝ պահանջելով Գուանտանամոյի բանտից չազատել բանտարկյալներից մեկին՝ կապված վերջինիս առողջական վիճակի վատթարացման հետ:
Չինաստանի Տյանցզին քաղաքում դարձյալ պայթյուններ են հնչել, ինչի հետևանքով քաղաքի կեսը պատվել է ծխով, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին
«Ռուսաստանին երևի թե կարելի է կանգնեցնել Արևմուտքի «դատավճիռ» որոշմամբ: Ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ կան որոշակի փոփոխություններ, որոնցից հետո միայն կփոխվի ռուսական քաղաքականությունը»:
2016թ. փետրվարի 1-ից Emirates ընկերությունը կգործարկի աշխարհում ամենաերկար՝ Դուբայ-Պանամա ուղիղ չվերթը:
Ինչպես հայտնում է թուրքական Turkiye պարբերականը, Հաջի Հաֆիզ Յուսուֆ Յըլմազ մզկիթի բացման հանդիսավոր արարողության ժամանակ անսպասելիորեն կաքավ է նստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխին:
Օբաման 16-օրյա հանգստի է ուղևորվել ու պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել ընթերցանությանը:
Վերջին ամիսներին ավելացել են պապարացիների կողմից հետապնդումները ու անհանգիստ գործողությունները, ովքեր փորձում են լուսանկարել Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջին, իսկ թղթակիցների մեթոդները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր, նախազգուշացնում է Քենինգսթոնի պալատը:
«Առաջինը փողն է, այո՛, ընտրությունները, նախևառաջ, փող են: երկրորդը վարչական լծակներն են, երրորդն անձն է՝ իր արժանիքներով, չորրորդը գաղափարախոսությունն է»,-ասում է նա:
ԱՄՆ իշխանությունները դիմել են 5 եվրոպական երկրի՝ հարցում ուղարկելով երկու ռուսական բջջային օպերատորների ակտիվները կալանքի տակ վերցնելու վերաբերյալ:
«95-ի 2-րդ մասով կրկնվում է գործող սխալը՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Է հա՝ կինն է զբաղվում։ Մեխանիզմը ո՞րն է։ Այս խնդրին սահմանադրական լուծում պետք է տրվի»,- նկատում է Հրանտ Բագրատյանը՝ մանրամասն անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների նախագծին:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, ինչպես նաև վերանայել նրանց դեմ հարուցված գործը «արդար դատական գործընթացի շրջանակում»։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
Թուրքիան պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին, հղում կատարելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (YSK) ղեկավար Սադի Գյուվենին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Ճապոնական «Սենդայ» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը վերսկսել է աշխատանքն այսօր՝ առավոտյան ժ. 9.00-ի սահմաններում, հայտնում է NHK ճապոնական հեռուստաալիքը:
PKK-ի իրանական թևի զինյալների՝ PJAK-ի ու Իրանի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել, հայտնում է İRNA գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, այսօր՝ օգոստոսի 14-ին, շփման գծում մոնիթորինգ է անցկացվել Գեդաբեկի շրջանի Նովոիվանովկա գյուղի մերձակայքում՝ համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի:
Հունաստանի կառավարությունը ամբողջ գիշեր տևած քննարկումներից հետո հավանության է արժանացրել միջազգային վարկատուների հետ համաձայնագիրը, հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 22-ին Իրանը կբանակցի Պարսից ծոցի արաբական 6 երկրի հետ: Այս մասին, հղում կատարելով Իրանի արտգործնախարարի Մերձավոր արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանին, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր ելույթում, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում իր երկրի կապիտուլյացիային, խոստովանել է, որ Ճապոնիան «անչափելի վնաս ու տառապանք» է պատճառել անմեղ մարդկանց:
Հայկական կողմը չի սկսի պատերազմը, բայց, ցավոք սրտի, պատերազմի լինել-չլինելու բանալիները գտնվում են ոչ թե Ամերիկայում Ռուսաստանում կամ Երևանում, այլ՝ Բաքվում
Սոս Գիմիշյանը նաև կարծում է՝ այս նախագծով՝ Հայ Առաքելական եկեղեցուն զրկել են բոլոր առանձնահատուկ իրավունքներից, բերել հավասարեցրել են աղանդներին. «Գրված է՝ բոլոր եկեղեցական կառույցներն իրավահավասար են, մյուս կողմից՝ աղանդներին տվել են բազմաթիվ լայն իրավունքներ՝ քարոզելու»:
«Քամփ Արմենի համար դիմադրության» մասնակիցներից Արև Միրքայանը, Ermenihaber.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մեքենայով 8 անհայտ անձինք, նախօրեին մտնելով Թուզլա, անցորդներից հարցրել են, թե որտեղ է գտնվում «Քամփ Արմենը», ապա գալով ճամբարի մոտ, դուրս են եկել մեքենաներից ու մահակներով ծեծի ենթարկել այնտեղ հերթապահություն իրականացնող 2 երիտասարդի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին:
«Ես մտածում եմ, որ այս ընթացքում անգամ իշխանությունը կհրաժարվի՝ տեսնելով, թե ինչ մոբիլիզացիա է առաջանում իր իսկ նախաձեռնած բարեփոխումների դեմ»:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները անցած գիշեր մի քանի հարձակում են գործել թուրքական անվտանգության ուժերի վրա, հայտնում է Eur