
Գրոհայինները հրթռներ են արձակել Լաթաքիայի ուղղությամբ. հրթիռներից մեկն ընկել է հայկական եկեղեցու ու դպրոցի հարևանությամբ

Լաթաքիայի կենտրոնը այսօր՝ ժ. 9:44-ից սկսած, գնդակոծվել է «գրադ» տեսակի հրթիռներով, մեկ արկ պայթել է տեղի մուֆթիի տան հարևանությամբ, խաղաղ բնակիչները տուժել են հրթիռակոծության հետևանքով:
yerakouyn.com կայքի տվյալներով՝ հրթիռներից մեկը ընկել է քաղաքի կենտրոնական՝ Մարտի 8-ի փողոցում, որից քիչ հեռու գտնվում են հայկական եկեղեցին ու դպրոցը:
Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ և 14 վիրավոր:
Քաղաքի բնակիչներից մեկը RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է, թե քաղաքի հյուսիսային արվարձանից արձակվել է երեք «գրադ» տեսակի հրթիռ: «Վնասվել է 4 մեքենա: Եվս մեկ պայթուն տեղի է ունեցել Ալ-Մանցիա այգում ու Աս-Սլեյբ շրջանում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: