Բաժիններ՝

Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը դատարանում իր վերջին խոսքն ասելիս ուշաթափվել է

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դարձյալ շարունակվել է ադրբեջանցի քաղաքագետ, հրապարակախոս Արիֆ ու իրավապաշտպան Լեյլա Յունուսների գործով դատական նիստը:

Դատական նիստը, որն ավելի վաղ ընդհատվել էր Արիֆ Յունուսի ինքնազգացողության վատթարացման պատճառով, շարունակվել է: Երբ ԼԵյլա Յունուսը հանդես է եկել ամփոփիչ խոսքով ու հերթը հասել է ամուսնուն՝ Արիֆին, վերջինս իր խոսքն արտասանելու ընթացքում կորցրել է գիտակցությունը:
Նրան օգնել է Լեյլա Յունուսն ու սկսել է օգնություն կանչել: Դրանից հետո դատական նիստն ընդհատվել է, հայտնում է contact.az-ը:

Ավելի վաղ դատական նիստի ընթացքում եզրափակիչ խոսքով էին հանդես եկել Լեյլա ու Արիֆ Յունուսների փաստաբանները, ովքեր խնդրել են արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Այսօր արգելվել է դատական նիստին մասնակցել անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու ակտիվիստներին: Դատարան կարողացել էին մուտք գործել միայն մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ ու մեղադրյալների մի քանի ազգականները:

Նշենք, որ Արիֆ Յունուսի առողջական վիճակի վատթարացման հետևանքով դատական նիստերը արդեն երկու անգամ ընդհատվել են ու տեղափոխվել այլ օր:
Ավելի վաղ դատախազը Լեյլա Յունուսին դատապարտել էր 11, իսկ Արիֆ Յունուսին՝ 9 տարվա տարվա ազատազրկման: Նրանց մեղավոր են ճանաչել տնտեսական հանցագործությունների կատարման մեջ:

Վերջիններս հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս