
WTI ապրանքանիշի նավթի գինը նորացրել է վեցամյա նվազագույնը՝ հասնելով 1 բարելի դիմաց 42,11 դոլարի

Ամերիկյան WTI ապրանքանիշի նավթի գինը այսօր ընկել է մինչև 1 բարելի դիմաց 42,11 դոլար՝ դրանով իսկ նորացնելով վեցամյա նվազագույն ցուցանիշը:
Վերջին անգամ WTI 1 բարելը 42,37 դոլար էր կազմել 2009 թվականի մարտին: Ներկայում այդ ապրանքանիշի նավթի գինը շարունակում է նվազել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Brent ապրանքանիշի նավթի գինը այսօր նվազել մինչև 1 բարելի դիմաց 48,82 դոլարի, սական հետո դարձյալ բարձրացել է 49 դոլարից:
Նավթի գնանկման հիմնական պատճառ է անվանվում դրա գերարտադրությունը՝ առաջարկը եղել է պահանջարկից ավելի:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը 2016 թվականին կանխատեսել է նավթի գների անկում ևս 10 դոլարով: