Կորեայի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների շրջանակներում այդ երկրի 18 քաղաքացիների պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին, որոնք նպատակամղված են Փենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը:
Սիրիական բանակի մարտիկները եւ շիա աշխարհազորայինները հասել են Իրաքի հետ սահմանին եւ գտնվում են Բու-Քեմալ քաղաքից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանում, որը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վերջին հենակետն է:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Տեխասում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որը 26 մարդու կյանք է խլել, վերստին հորդորել է սահմանափակել զենքի կրումը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համակարծիք են ԿԺԴՀ-ի խնդրի ռազմական լուծման հնարավորության հարցում:
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ավստրալիան նոյեմբերի 6-ին Հարավային Կորեայի Չեջուդո կղզու մերձակա ջրերում համատեղ ռազմածովային զինավարժանքներ են սկել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սեուլ այցի նախաշեմին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում է Սիրիայում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ի դրոշները խոնարհել մինչեւ նոյեմբերի 9-ը ի հիշատակ Տեխասի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում հրաձգության զոհերի։
Ճապոնիայի Ակիհիտո կայսրը եւ Միտիկո կայսրուհին նոյեմբերի 6-ին պալատի իրենց նստավայրում ընդունել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային:
Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու բարձրաստիճան եւս մի քանի պաշտոնյաներ, տեղեկացնում է BBC-ին:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումն (ICIJ) իր կայքում զետեղել է աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների, նրանց հարազատների եւ գործընկերների օֆշորային գործունեության մասին արխիվը:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումը նոյեմբերի 5-ին հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ:
Վիետնամի կենտրոնական մասում մոլեգնող «Դամրի» թայֆունը վերջին երեք օրվա ընթացքում առնվազն 44 մարդու կյանք է խլել, եւս 19 հոգի անհայտ կորած է համարվում:
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովում Վիետնամի նախագահության տարվա գլխավոր միջոցառումը՝ ԱԽՏՀ-ի տնտեսությունների ղեկավարների շաբաթը՝ «Նոր շարժիչ ուժի ստեղծում, միավորում հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով, նոյեմբերի 6-ին սկսվում է Վիետնամի Դանգանգ ծովափնյա քաղաքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
Գեղարքունիքի մարզի խոշորացված երկու համայնքներում՝ Ճամբարակում եւ Վարդենիսում, նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ի հայտ բերեցին նոր ղեկավարների կամ համայնքի ղեկավարի ընտրություններում ձախողվեցին նախկին երկու քաղաքապետերը՝ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ովքեր մի քանի ընտրաշրջան ղեկավարել են իրենց քաղաքները:
Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Ըստ նրա տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել է Իսպանիայի կողմից:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում, նախնական տվյալներով, ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը:
Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։
Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը Twitter-ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain ) հեշթագերը:
Նոյեմբերի 5-ին ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել է 26 մարդ:
Lego մանկական ընկերությունը հայտարարել է կոնստրուկտորի նորացված հավաքանիի առաջիկա թողարկման մասին:
Շիրակի մարզում խոշորացված երեք համայնքներից ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշ արձանագրվել է Անիում:
Գեղարքունիքի մարզի 61 ընտրատեղամասերը, որտեղ նոյեմբերի 5-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ փակվել են ժամը 20-ին։
Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06%:
Հայաստանի 69 համայնքներում նոյեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 198.412 է կամ 40.82%:
Գեղարքունիքի մարզի 14 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 14-ի դրությամբ, 61 ընտրատեղամասերում գրանցված 45.138 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12.901 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 28.5 տոկոսը:
Գեղարքունիքի մարզի 14 համայնքներում նոյեմբերի 5-ին կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հայաստանի 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49.020 է կամ 10.8%:
Նոյեմբերի 4-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին:
Շիրակի մարզի խոշորացված երեք համայնքում` Անիում, Ախուրյանում և Մարմաշենում նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի և ավագան ու ընտրություններ են: