Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կործանվել է արքայազնին փոխադրող ուղղաթիռը

Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու բարձրաստիճան եւս մի քանի պաշտոնյաներ, տեղեկացնում է BBC-ին:

Աղետը տեղի է ունեցել Սաուդյան Արբաիայի օդային տարածությունում՝ Եմենի հետ սահմանի մերձակայքում:

Նախնական տվյալներով՝ ընդամենն ուղղաթիռում եղել է ինը մարդ: Արքայազն Մանսուր բեն Մուկրինը Ասիրի նահանգի փոխնահանգահետն էր: Ուղղաթիռի կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ:

Սաուդյան Արաբիան գլխավորում է Եմենում ապստամբ հուսիների դեմ պատերազմող կոալիցիան: Նոյեմբերի 4-ին թագավորության հակաօդային պաշտպանությունը խոցել է Եմենից էր Ռիադի օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930