Գեղարքունիքի մարզի 61 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ընթանում է առանց միջադեպերի

Գեղարքունիքի մարզի 14 համայնքներում նոյեմբերի 5-ին կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են տեղի ունենում Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ, Գեղամասար, Գեղաքար, Ծովինար, Ձորագյուղ, Ախպրաձոր, Լճավան, Լճաշեն, Չկալովկա, Սարուխան, Նորաշեն, Մաքենիս համայնքներում: Համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ տեղի են ունենում 4 խոշորացված՝ Ճամբարակ, Գեղամասար, Վարդենիս, Շողակաթ և 1 չխոշորացված՝ Ծովինար համայնքում: Միայն համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենում չխոշորացված Գեղաքար և Ձորագյուղ համայնքներում, միայն ավագանու ընտրություններ՝ Մաքենիս, Ախպրաձոր, Լճավան, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Մաքենիս, Սարուխան չխոշորացված համայնքներում:

Նոյեմբերի 5-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզի 61 ընտրատեղամասերում 45138 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4697 ընտրող, որից 535-ը՝ թիվ 19, 2350-ը՝ թիվ 20 և1812-ը՝ թիվ 21 ընտրական տարածքներում: Թիվ 19 տարածքում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 5.4, թիվ 20-ում՝ 14, թիվ 21-ում՝ 9.7 տոկոսը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ քվեարկությունն ընթանում է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս