Գեղարքունիքում քվեարկել է ընտրողների 56.6 տոկոսը

Գեղարքունիքի մարզի 61 ընտրատեղամասերը, որտեղ նոյեմբերի 5-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ փակվել են ժամը 20-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20 և 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ՏԻՄ ընտրություններն անցել են առանց խախտումների կամ միջադեպերի:

Ընտրություններին 45 138 ընտրողներից մասնակցել է 25 567-ը, կամ ընտրողների ընդհանուր թվի 56.6 տոկոսը: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գգրանցվել է խոշորացված Շողակաթ համայնքում՝ 74.98 տոկոս, իսկ ամենացածր ցուցանիշը՝ Սարուխան համայնքի ավագանու ընտրություններում՝ 20 տոկոս: Գեղամասարում քվեարկել է ընտրողների 66.54, Ճամբարակում՝ 64.92, Վարդենիսում՝ 62.45, Ձորագյուղում՝ 37.65, Ծովինարում՝ 41.23, Լճավանում՝ 22.64, Գեղաքարում՝ 65.19, Ախպրաձորում՝ 33.86, Չկալովկայում՝ 41.32, Նորաշենում՝ 51.03, և Լճաշենում՝ 42.31 տոկոսը:

Հայաստանի 69 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 50.06 տոկոս։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս