Տեղական ինքնակառավարման մարմինների նոյեմբերի 5-ի ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ համացանցային www.elections.am կայքում:
Տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման կազմակերպում Ընտրական օրենսգրքով չի նախատեսվում:
Ամերիկյան Netflix ընկերությունը հրաժարվել է «Քարտե տնակը» սերիալի արտադրության հարցում համագործակցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի հետ:
Չինացի ներդրողների կոնսորցիումը Հոնկոնգում 5,15 միլիարդ դոլարով ձեռք է բերել The Center երկնաքերը:
Կոլումբիան ՄԱԿ-ի հետ ստորագրել է 300 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր, որպեսզի նվազեցնի կոկաինի արտադրությունը:
Հայաստանի 49 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 527 ընտրական տեղամասերը: Քվեարկությունը բոլոր համայնքներում կշարունակվի ﬕնչև 20:00-ն:
Չինաստանը կդառնա աշխարհի առաջին երկիրը, որն արեւային էլեկտրակայան կզետեղի բաց տիեզերքում:
«Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախաստորագրվել է, այն կստորագրվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ու դրանից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցին։
«Ես չէի ասի, որ այս պրոյեկտն այնպիսի հզոր համագործակցություն է ենթադրում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանից, քանի որ Իրան-Հայաստան հարաբերություններում շատ ավելի լուրջ, գլոբալ ծրագրեր կան, որոնք ևս այն փուլում են, ինչ այս եռակողմ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները»
Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին խորհրդարանի նիստում ունեցած ելույթի ընթացքում նշել է զբոսաշրջության կարեւոր դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, տեղեկացնում է Sputnik-ը:
Ռուսական Ту-22М3 հեռահար ռմբակոծիչները միասնական ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեր-Զոր նահանգի Աբու-Քեմալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Սիրիայում իրավիճակն ու հակամարտության կարգավորումը նոր մակարդակի հասցնելու հարցը պահանջում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քննարկումը:
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստան ամենաշատն այցելել են, համապատասխանաբար, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Իրանից:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել և հայտնել այդ քայլի պատճառը:
Ավիահաղորդակցության երկարատև ընդմիջումից հետո Եվրոպական միությունից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքում. դեպի Բաղդադ ավիաչվերթն իրականացվել է Հունաստանից:
Լրագրողները, լրատվամիջոցները և սոցիալական ցանցերի օգտատերերն Աֆղանստանում մեղադրել են կառավարությանը գրաքննության մեջ WhatsApp և Telegram մեսենջերներն արգելափակելուց հետո:
Կատալոնայի ղեկավարի պաշտոնից ազատված Կարլես Պուչդեմոնն անկախության կողմնակիցներին կոչ է արել դեկտեմբերի 21-ին նախատեսված խորհրդարանի արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական ցուցակով:
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն երկրի իշխանություններին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել երկու երկրների միջև առևտրի հարկման առավել արդիական համակարգ ներդնելու հարցով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Իրաքի գրեթե ողջ տարածքը:
Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում մարտական կրակով զորավարժությունն արվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի » ծրագրի շրջանակներում: Ստուգվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը խոստացել է iPhone X նվիրել այն մարդուն, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կկարդա լավագույն բանաստեղծությունը:
Հայկական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինի համբերատարություն դրսեւորել, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է ԱՄՆ-ում թուրքական SETA հիմնադրամի հետազոտությունների ղեկավար Քիլիք Քանաթը՝ անդրադառնալով 2009-ին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման նախաձեռնության ձախողմանը.
Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին կքննվի, սակայն այս անգամ՝ քաղաքացիական դատարանում:
Չինաստան կատարելիք պետական այցի շրջանակում երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցելու են ամերիկյան շուրջ 40 կորպորացիների ղեկավարներ. այցը կսկսվի նոյեմբերի 8-ին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է «ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ» խորագրով էներգետիկ ոլորտին վերաբերվող զեկույց:
Թուրքական «Haberturk» թերթի թղթակից Մուրադ Գյուրգենը ներկայացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի իրականացրած նախագծերի արդյունքում արտադրվող զենքերի ու ռազմական տեխնիկայի տեսակները: Դրանցից առավել ուշագրավները ներկայացնում ենք ստորև.
aՂրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի նախագահի նախկին թեկնածու Օմուրբեկ Բաբանովի նկատմամբ՝ նախընտրական քարոզչության շրջանում սահմանադրական կարգը խախտելու համար:
Հնդկաստանի հարավում Չեննայի քաղաքում մեկ շաբաթից ավելի տեղացող հորդառատ անձրևի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է:
Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։
Հնդկաստան աշխատանքային այցի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Ագրա քաղաք, որտեղ այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ: