Բաժիններ՝

Սիրիական զորքերը մոտենում են Իրաքի հետ սահմանում ԻՊ-ի վերջին հենակետին. Al Akhbar

Սիրիական բանակի մարտիկները եւ շիա աշխարհազորայինները հասել են Իրաքի հետ սահմանին եւ գտնվում են Բու-Քեմալ քաղաքից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանում, որը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վերջին հենակետն է: Այդ մասին հայտնել է Al Akhbar թերթը: Նրա տեղեկատվությամբ՝ զորքերը մոտենում են սահմանամերձ շրջանում գտնվող Աքաշ նավթի հանքավայրին: Ավելի վաղ նրանք գրավել էին նավթի պոմպամղման «Տ-2» կայանը:

Ինչպես վկայում է թերթը, իրաքյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն աջակցություն են ցուցաբերում Բու-Քեմալի վրա հարձակվող սիրիական զորամասերին: Իրաքյան բանակի կողմում կռվող շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» կազմավորումները կրակ են բացում ահաբեկիչների հրոսակների ուղղությամբ եւ նրանց թույլ չեն տալիս պատսպարվել Իրաքի տարածքում:

Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն ազատագրել են Սիրիայի հետ սահմանամերձ էլ Քաիմ քաղաքը, որը գտնվում է Բու-Քեմալի դիմաց: Այժմ նրանք ԻՊ-ի հենակետի դեմ գործողություն են անցկացնում հարեւան Ռավա քաղաքում (Անբարի նահանգ):

Թերթի տեղեկությունների համաձայն, վերջին օրերին Եփրատի արեւելյան ափին իրենց գործողություններն են ակտիվացրել արաբա-քրդական ջոկատները, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մեջ:

ՍԴՈւ-ի մարտիկները վերսկսել են հարձակումը Հաջին քաղաքի (90 կիլոմետր է հեռու Դեյր Էզ Զորից) վրա եւ հաջող առաջշարժման դեպքում կարող են Բու-Քեմալի մոտ դուրս գալ հյուսիսային ուղղությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս