ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.8%-ը
Հայաստանի 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 49.020 է կամ 10.8%: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Խոշոր համայնքներից Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 21.600 հազար ընտրողների 3.44%-ը, Արարատ քաղաքում՝ 13.326 ընտրողների 6.68%-ը, Ապարանում՝ 18.105 ընտրողների 10.97 տոկոսը, Ալավերդիում՝ 19.412 ընտրողների 7.15%-ը, Ստեփանավանում՝ 15.162 ընտրողների 5.82%-ը, Եղվարդում՝ 19.090 ընտրողների 9.38%-ը, Չարենցավանում՝ 29.833 ընտրողների 9.53%-ը, Գորիսում՝ 22.148 ընտրողների 14.91%-ը, Սիսիանում՝ 23.213 ընտրողների 10.81%-ը-ը, Կապանում՝ 35.024 ընտրողների 13.06%-ը և Բերդում՝ 25 072 ընտրողների 13.2%-ը։