
ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադին Իրաքից փախել է Սիրիա. Addustour

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում է Սիրիայում: Այդ մասիննոյեմբերի 5-ի երեկոյան հայտնել է Addustour եգիպտական թերթը՝ հղում անելով իրաքյան հետախուզական տվյալներին:
Անբարի նահանգի հետախուզության աղբյուրի տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում է հրատարակությունը, նոյեմբերի 3-ին «ալ Բաղդադին , օգտվելով դեղնագույն տաքսիի ծառայություններից, Իրաքի Ռավայի շրջանից (Անբարի նահանգ) տեղափոխվել է Սիրիա», ենթադրաբար, շարժվելով դեպի Դեյր Զոր:
Ըստ որում, ինչպես նշվում է, նա, հասկանալով, որ Ռավայում հետագա գտնվելը վտանգավոր է իր կյանքի համար, որոշել է փախչել եւ հատուկ պնդել է տաքսիի տրամադրումը, որպեսզի աննկատ մնա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: