Ռուսաստանում փոխվել են ինքնաթիռով ուղեբեռերի փոխադրման կանոնները
Ռուսաստանում նոյեմբերի 5-ից փոխվել են ինքնաթիռներով ձեռքի ուղեբեռի տեղափոխման դաշնային կանոնները։
Ավիաընկերություններին թույլատրվել է վաճառել վերադարձման ոչ ենթակա տոմսեր, որտեղ խնայողությունների համար նախատեսված չէ անվճար ուղեբեռի տեղափոխումը։ Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, փոխադրողները պարտավոր են թույլատրել մինչեւ 5 կգ անվճար ուղեբեռի տեղափոխումը։ Նախկինում թույլատրվում էր տեղափոխել 10 կգ։
Բացի այդ՝ հստակեցվել է այն իրերի շրջանակը, որոնք ուղեւորները կարող են իրենց հետ անվճար տանել ինքնաթիռ՝ ի հավելումն նվազագույն ուղեբեռի։ Դրանց թվում են՝ մեջքի պայուսակը, կանացի պայուսակը կամ պորտֆել, վերնազգեստ, մանկական սնունդ, օրորոց, հենակներ, դեղորայք, ինչպես նաեւ ապրանքներ՝ գնված առանց հարկի խանութներից։
ՌԴ տրանսպորտի նախարարությունում կարծում են, որ փոխադրողները կընդլայնեն գնային առաջարկը, որը կնպաստի բնակիչների ավիացիոն շարժունակությանը։