Խոշորացված Շողակաթ համայնքում հաղթել է Սուլիկո Շուշանյանը

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում, նախնական տվյալներով, ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, այս համայնքում գրասնցված 2358 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1768-ը: Այստեղ մրցակցում էին երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը եւ անկուսակցական, նախկին Դրախտիկ համայնքի գյուղապետ Վալենտին Պետրոսյանը: Ձայների հաշվարկից հետո պարզվել է, որ 889 ձայն շահել է Սուլիկո Շուշանյանը, 850 ձայն՝ Վալենտին Պետրոսյանը: 23 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Տեսանյութեր

Լրահոս