Բաժիններ՝

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ավստրալիան համատեղ ռազմածովային զինավարժանքներ են սկսել

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան եւ Ավստրալիան նոյեմբերի 6-ին Հարավային Կորեայի Չեջուդո կղզու մերձակա ջրերում համատեղ ռազմածովային զինավարժանքներ են սկել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սեուլ այցի նախաշեմին: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը:

Նրա տվյալներով՝ զինավարժաքները կտեւեն երկու օր: Դրանցում գործի են դրված չորս նավեր՝ հարավկորեական «Սեջոն» (Sejong) էսկադրային ականակիրը՝ կառավարվող հրթիռներով եւ «Իջիս»(Aegis) վաղ նախազգուշացման համակարգով, ամերիկյան Chafee ականակիրը, ինչպես նաեւ ավստրալական «Մելբուռն» եւ «Փարամատա» ֆրեգատները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930