ՏԻՄ ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 40.82 %-ը

Հայաստանի 69 համայնքներում նոյեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 198.412 է կամ 40.82%: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Խոշոր համայնքներից Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 21.600 հազար ընտրողների 16.33%-ը, Արարատ քաղաքում՝ 13.326 ընտրողների 25.20%-ը, Ապարանում՝ 18.105 ընտրողների 50.92%-ը, Ալավերդիում՝ 19.412 ընտրողների 35.43%-ը, Ստեփանավանում՝ 15.162 ընտրողների 27.87%-ը, Եղվարդում՝ 19.090 ընտրողների 37.21%-ը, Չարենցավանում՝ 29.833 ընտրողների 38.90%-ը, Գորիսում՝ 22.148 ընտրողների 49.60%-ը, Սիսիանում՝ 23.213 ընտրողների 45.35%-ը, Կապանում՝ 35.024 ընտրողների 43.94%-ը և Բերդում՝ 25.072 ընտրողների 46.37%-ը

Տեսանյութեր

Լրահոս