Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բիլլ դե Բլազիոն երկրորդ ժամկետով՝ մինչեւ 2022 թվանկանը վերընտրվել է Նյու Յորքի քաղաքագլուխ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը արդեն երկրորդ օրն է՝ Բրյուսելում է: Երեկ Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Գագիկ Ծառուկյանը, որից հետո Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի «բդեշխ», ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն համայնքապետ դարձնելու համար իշխանությունը հնարավոր է հրաժարվի իր որդեգրած ուղուց եւ հետողորմյա անի մեկ տարի առաջ խոշորացած Ջերմուկ համայնքի ընտրությունը, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն ստեղծվի։
Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ, 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլեւ, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո:
Չինաստանի հարավ – արեւմուտքում՝ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, հաջորդ տարի կսկսեն կառուցել աշխարհի ամենաբարձր աստղացուցարանը:
«Իմ համոզմամբ, այս հանդիպումների ընթացքում լուրջ հարցեր չեն քննարկվում, բացի շփման գիծը, սահմանը, իրավիճակը հակամարտության գոտում և որոշ դետալներ: Կարևոր հարցերը բանակցում են նախագահները, որոնց հանդիպումները կազմակերպելու տեսանկյունից կարևոր են նախարարական հանդիպումները, դրանց ընթացքում բազում աշխատանքային հարցեր են քննարկվում»:
Մեր տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում էր նաև Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, սակայն այս տարաձայնություններն անժամկետ հեռացրել են համաձայնագրի ստորագրման ժամկետը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի առթիվ գիրք է ներկայացրել պատմության մեջ խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի ունեցած դերի մասին, որն Ավագովը գրել է ուկրաինացի մի խումբ պատմաբանների, հասարակական եւ քաղաքական գործիչների համահեղինակությամբ:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը տեղեկացրել է, որ իրեն, որպես կուսակցության առաջնորդի, կուսակցական կազմակերպություններն առաջադրել են նախագահի թեկնածու, սակայն վերջնական որոշումը կընդունի համագումարը:
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 36 տոկոսը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո տեղի է ունենում հերթական վերակենդանացման գործընթացը, ինչը ձեռնտու է բանակցային բոլոր կողմերին՝ թե Հայաստանին, թե Ադրբեջանին եւ թե Մինսկի խմբի համանախագահներին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ հանդիպել է Ճապոնիայի Ակիհիտո կայսեր հետ:
Թուրքիայում հոգեկան խանգարումներով տառապող շուրջ մեկ միլիոն հիվանդ կա: Այս մասին gazeteduvar.com.tr լրատվակայքի համաձայն, տեղեկացրել է շիզոֆրենիայով տառապող հիվանդների աջակցությամբ զբաղվող թուրքական միության նախագահ Մեսութ Դեմիրօղլուն:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, թեև ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է, բայց Հայաստանում ամեն ինչ այլ է. «Պետք է փաստենք, որ քաղաքական առումով նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում նույն բանը կրկնվեց, ինչ վերջին 20 տարվա ընթացքում։ Այս ՏԻՄ ընտրությունները բացարձակապես քաղաքական պրոցեսի չեն վերածվում. միջհամայնքային կլանային համակարգի միջև պայքար է գնում ընդամենը, ես նույնիսկ կասեի՝ միջցեղային պայքար է գնում։ Ով ավելի լուրջ ազդեցության լծակներ ունի, այդ համայնքում «ավտարիտետ» է, նա էլ հաղթում է»։
168.am-ը ճակատը համակարգող Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է իրենց նախաձեռնած գործընթացը, և ե՞րբ նրանք կունենան ճանապարհային քարտեզ:
Ֆրանսիայի ամենագլխավոր գրական մրցանակը՝ Գոնկուրյանը, ստացել է գրող Էրիկ Վյույարը՝ «Օրակարգ» վեպի համար:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ ժողովրդին մոտ գտնվող քաղաքական ուժերն ունեն ասելիք, և ընտրություններին նրանց հաղթելու շանսերն ավելի մեծ են։
ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին:
Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը» ստորագրվելու է, եթե ոչ նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ Կասպից ծովում համագործակցության հարցերը:
«Տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները մեզ մոտ ի սկզբանե վիճահարույց են եղել։ Իրականում, որքան հզոր լինի տեղական ինքնակառավարումը, այնքան ճկուն կլինի երկիրը, բայց մեզանում դեռ խնդիր կա, որովհետև հանրային միջոցների 10%-ն է տնօրինում տեղական ինքնակառավարման համակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ դեռ պահպանվում է նախկին դրվածքը, որ ՏԻՄ-երը հանդիսանում են կենտրոնական իշխանության շարունակությունը։
ԱՄՆ-ի նախագահի այցը Չինաստան, որը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ից 10-ը, պատմական մեծ նշանակություն կունենա ամերիկա-չինական հարաբերությունների համար:
Շոտլանդիայի խորհրդարանից մարդկանց տարհանել են այն բանից հետո, երբ հարկաբաժիններից մեկում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը դժվարին իրավիճակում հայտնվեց: Նա ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, և հանձնաժողովի 6 անդամները, այդ թվում` ՀՀԿ-ական` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, դեմ քվեարկեցին ծրագրին: Կողմ էր միայն ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կարգի պահապանները նոյեմբերի 7-ին տասից ավելի մարդ են ձերբակալել համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին հրաժարվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից. որոշման համապատասխան նախագիծը պաշտպանել է միայն 31 խորհրդական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եվրոպական խորհրդարանական կառույցների հետ համագործակցության կարևորությունը վերագնահատելու անհրաժեշտություն է տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանն ասաց, որ վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի Եվրոպական Միության հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը: