ԱՄՆ-ը հրապարակել է աշխարհի ղեկավարների օֆշորային գործունեության արխիվը
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումն (ICIJ) իր կայքում զետեղել է աշխարհի քաղաքական գործիչների, ընկերությունների ղեկավարների, նրանց հարազատների եւ գործընկերների օֆշորային գործունեության մասին արխիվը: Ընդամենը ցուցակում կա ավելի քան 120 մարդ։
Արխիվն ստացել է Paradise Papers (,Դրախտային փաստաթղթերե) անվանումը: Ընդամենը դրանում կա 13,4 միլիոն փաստաթուղթ, ճշտում է Express-ը: Անձանց ցանկում են հայտնվել, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին, պետական պաշտոնյաներ եւ Apple-ի, Uber-ի եւ այլ խոշոր ընկերությունների բարձրաստիճան կառավարիչներ ICIJ-ի տվյալներով, օրինակ, Մեծ Բրիտանիայի միապետը 2004 թվականից մինչեւ 2005 թվականն ընկած ժամանակամիջոցում իր մասնավոր հիմնադրամից շուրջ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ է փոխանցել Կայմանյան եւ Բերմուդյան կղզիների հիմնադրամներ:
Այդ փաստաթղթերն իրենցից ներկայացնում են արդեն երկրորդ խոշոր արտահոսքը, որը ICIJ կազմակերպության գործունեության շնորհիվ դարձել է հասարակության սեփականությունը: 2016 թվականի ապրիլին այն քաղվածքներ էր հրապարակել 11,5 միլիոն փաստաթղթերից՝ աշխարհի մի շարք գործող եւ նախկին ղեկավարների, ականավոր քաղաքական գործիչների, ինչպես նաեւ ձեռնարկիչների, մարզիկների, կառավարիչների օֆշորային հաշիվներին վերաբերող տվյալներով:
Հաշվետվությունները, որոնք կոչվել էին «Պանամական փաստաթղթեր», հիմնված էին Պանամայի Mossack Fonseca ընկերությունից տեղի ունեցած արտահոսքի վրա, ընկերություն, որն իրավաբանական աջակցություն է ցույց տալիս օֆշորներում ընկերությունների գրանցման գործում: