Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կհանդիպի նոյեմբերի 10-ին:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Արմեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների բոլոր ղեկավարները հավաստել են իրենց մասնակցությունը նոյեմբերի 30-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին:
Թուրքիայի մեջլիսում մերժվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկը, որով կոչ էր արվում հետաքննություն սկսել նոր բացահայտված օֆշորային սկանդալում վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների ներգրավվածության շուրջ:
Վրաստանում աշնան սկզբից երկրորդ մարդն է մահացել սիբիրախտից:
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման հարցերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին:
Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համատեղ մեխանիզմի լիազորությունների ժամկետի երկարացման հարցում Ռուսաստանի բռնած դիրքը փաստորեն ապահովում է ահաբեկիչների պաշտպանությունը, որոնք շարունակում են մարտական թունավոր նյութեր կիրառել այդ արաբական երկրում:
ԿԺԴՀ-ի խնդիրը լուծում ունի, դրան հավատում են եւ ԱՄՆ-ի, եւ Չինաստանի ղեկավարները:
ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցրել են երկրի 2018 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,6 միլիարդ դոլարի տրամադրում Եվրոպայում Ռուսաստանին «հակազդելու» համար:
Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
Սիրիայի բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Աբու Քեմալ քաղաքը, որը երկրում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերջին պատվարն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը:
ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի պետական այցի ընթացքում 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր են ստորագրել: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Չինաստանի առևտրի նախարար Չժուն Շանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի Եղեգիս համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ-ի պաշտոնական թեկնածու, Աշոտ Արսենյանի եւ մարզպետ Հարություն Սարգսյանի հովանավորյալ Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը պարտվեց ինքնառաջադրված ՀՀԿ-ական, Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանին։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է անցկացնել բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ իշխանության: Առաջին բողոքի ակցիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Գլենդելի քաղաքապետարանի առջև, որից հետո ակցիան կշարունակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց»։
«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները, կարծես թե, կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և խորացված գործընկերություն» թեմայով:
«Փաստ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը, որն ընդամենը ամիսներ առաջ երկիրը համախմբելու մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում, նախագահական ընտրություններից հետո չի կարողանում անգամ սեփական ուժերը համախմբել: Կուսակցության վարչության անդամները կամ հրաժարվում են հարցերի պատասխանել, կամ էլ ընդհանրապես անհասանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաեւ կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ:
Արցախյան հիմնախնդրի շրջանակներում վերջին օրերին շատ է ակտիվացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, որ սպառնում է Ռուսաստանի հետ լուծվելիք ինչ-ինչ հարցերով: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանի կոչով Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի կատուն սատկել է ավտոմոբիլի անիվների տակ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
«Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամերիկյան կողմին հայտնի է, որ հետաքննական մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը, և Ադրբեջանը պետք է կատարի այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի մակարդակով»:
Քեմբրիջի դքսուհի Քեյթը հասարակության մեջ հայտնվել է եռամյա վաղեմության երեկոյան շրջազգեստով:
2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Վրաստանն արտահանել է 61 մլն շիշ գինի, որոնցից 38,4 միլիոնը՝ Ռուսաստան:
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը Մոսկվայում խորհրդակցություն են անցկացրել:
Ֆրանսիայի Ազգային ժողովը «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մարին Լը Պենին զրկել է անձեռնﬗելիությունից:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) կողմից 2017թ. ամռանն անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց հայ հասարակության տրամադրություններում Ռուսաստանի և Եվրոպայի նկատմամբ տեղի ունեցած լուրջ փոփոխությունները: Հարցումն անցկացվել է Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում (Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլն), և դրան մասնակցել է 900 հարցվող: Այդ 900 հարցվողներից 44.7%-ը Երևանից էր, 55.3%-ը` ՀՀ այլ մարզերից: Բացի այդ հարցվածների 55.1% -ը կանայք են, 44.9% -ը` տղամարդիկ:
2015 թվականի մարտից ավելի քան 14 հազար խաղաղ բնակիչներ են սպանվել կամ վիրավորվել Եմենում ծավալված զինված հակամարտության հետեւանքով:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից: