ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.06%-ը

Հայաստանի 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը 243 335 է կամ 50.06%:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից՝ խոշոր համայնքներից Արտաշատում քվեարկությանը մասնակցել է 21 600 հազար ընտրողների 22.14%-ը, Արարատ քաղաքում՝ 13 326 ընտրողների 31.81%-ը, Ապարանում՝ 18 105 ընտրողների 63.07%-ը, Ալավերդիում՝ 19 412 ընտրողների 42.13%-ը, Ստեփանավանում՝ 15 162 ընտրողների 34.78%-ը, Եղվարդում՝ 19 090 ընտրողների 49.26%-ը, Չարենցավանում՝ 29 833 ընտրողների 48.08%-ը, Գորիսում՝ 22 148 ընտրողների 59.43%-ը, Սիսիանում՝ 23 213 ընտրողների 54.45%-ը, Կապանում՝ 35 024 ընտրողների 53.45%-ը և Բերդում՝ 25 072 ընտրողների 56.41%-ը։

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված թվով 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան: Քվեարկության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին տրվել են օպերատիվ լուծումներ: Քվեարկության ավարտից հետո բոլոր ընտրական տեղամասերում սահմանված կարգով տպվել են ավարտական տեղեկանքները:

Տեսանյութեր

Լրահոս