«Սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չի, բայց կայունացման, ապագա զարգացմանը միտված բյուջե է»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Է.Շարմազանովը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Հզոր թայֆունի պատճառով Վիետնամում զոհված մարդկանց թիվը, որտեղ անցկացվելու է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների գագաթնաժողովը, հասել է 69-ի, 30 հոգի անհայտ կորած է համարվում:
Մոսկվայի Կարմիր հրապարակում նոյեմբերի 7-ին կայացել է 1941 թվականի լեգենդար զորահանդեսի վերականգնումը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող հրատապ բանաձևը, որով վեհաժողովը կարևորում է միջազգային նորմերի շրջանակներում ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ այդ զենքերի թիրախավորված կիրառումը:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն Իրանին մեղադրել են եմենցի խռովարար հուսիտներին բալիստիկ հրթիռների մատակարարման մեջ, ինչն էր Ռիադում ուղղակի ռազմական սպառնալիք են համարում Իսլամական Հանրապետության կողմից:
Վաշինգտոնը չի ձգտում ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը լուծել ուժի կիրառմամբ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված օֆշորային նոր բացահայտումների շրջանակում իր որդիների ներգրավվածության մասին հրապարակումներին:
Ավստրալիայի իշխանությունները ավտոմեքենան անզգույշ վարելու մեղադրանք են ներկայացրել այն կնոջը, որը Սիդնեյում մեքենայով մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ:
Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարված Սաադ Հարիրին նոյեմբերի 7-ին մեկնել էր Ռիադից եւ այցով ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին շնորհավորել է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ Խորհրդային Միության շրջանում ձեւավորված սոցիալ-տնտեսական սկզբունքներն ընկել են արդի բելառուսական պետության ներուժի հիմքում:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված և Paradise Papers անվանումը ստացած օֆշորային նոր բացահայտման մեջ շրջանառվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի եղբոր անունը:
ԱՄՆ-ի հեռուստատեսային գիտությունների եւ արվեստների ակադեմիան, որը հանձնում է «Էմմի» մրցանակը, նոյեմբերի 6-ին իր շարքերից ցմահ բացառել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների եւ եւ բռնությունների մեջ բազմաթիվ մեղադրանքներից հետո:
Մի խումբ զինյալներ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են տեղի հեռուստակայանի վրա: Հաղորդագրություններ են ստացվում սպանվածների ու վիրավորների մասին, տեղեկացնում է BBC-ին:
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, հանդիպեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:
Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից ստացել է բարձր մակարդակի երաշխիքներ այն մասին, որ այդ երկրում գործող ԱՄՆ առաքելությունների ոչ մի աշխատակից պարտականություններն իրականացնելիս չի ձերբակալվի կամ կալանավորվի:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը նոյեմբերի 7-ին երկրում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել է Քեմփ Համֆրիզ ամերիկյան ռազմակայանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցները, որոնք սահմանվել են 1979 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին խնդրել է ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի պատճառով:
Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն հայտարարել է, որ երկրի բոլոր հիվանդանոցներում կսահմանվի վիրհատության միանման գներ։ «Նույն վիրահատությունը տարբեր հիվանդանոցներում տարբեր արժեք ունի՝ 1000 կամ 5000 լարի և այլն։ Այլևս նման տարբերություն չի լինի»,- ասել է Զոիձեն։
Տեխասի բապտիստական եկեղեցում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության պատճառ կարող էր դառնալ կոնֆլիկտը Դեւին Քելլիի ընտանիքում, որն սպանդ սարքեց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն:
Երկու երեխաէ զոհվել, եւս 21-ը վիրավորվել այն բանից հետո, երբ Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ:
Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով հասել է թուրքական Մերսին քաղաք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությանը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին:
Նոյեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
Կիրակի օրը արտահոսք ստացած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի առևտրի նախարար, 79 ամյա միլիարդատեր Ուիլբուր Ռոսը 2 և 10 միլիոն դոլարների ներդրումներ ունի Ռուսաստանի հետ կապված Navigator Holdings ընկերությունում, որը զբաղված է առևտրային միջատլանյան փոխադրումներով:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկվող 15 մլրդ ներդրումներին, եւ դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի ինքնաբացարկի դիմումը, ըստ տեղեկությունների, լուրջ հիմքեր է ունեցել»։
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հարաբերությունները լավ չեն, ինչը նորություն չէ: Բայց ասել միայն, որ նրանց հարաբերությունները լավ չեն, նշանակում է ոչինչ չասել»: