![](/banners/BeFunky-design.jpg)
Վիետնամում մեկնարկում է ԱԽՏՀ-ի ղեկավարների շաբաթը
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/911421.jpg)
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովում Վիետնամի նախագահության տարվա գլխավոր միջոցառումը՝ ԱԽՏՀ-ի տնտեսությունների ղեկավարների շաբաթը՝ «Նոր շարժիչ ուժի ստեղծում, միավորում հանուն ընդհանուր ապագայի» նշանաբանով, նոյեմբերի 6-ին սկսվում է Վիետնամի Դանգանգ ծովափնյա քաղաքում: Ղեկավարների շաբաթվա օրերին այնտեղ կկայանան ԱԽՏՀ-ի ավագ պաշտոնատար անձանց եզրափակիչ խորհրդակցությունը, արտաքին գործերի եւ առետրի նախարարների համատեղ խորհրդակցությունը, ինչպես նաեւ վիետնամական գործարար համաժողովը։
Գագաթնակետը կդառնա ԱԽՏՀ-ի մեջ մտնող 21 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ նոյեմբերի 10 – 11-ը պլանավորված 25-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանգի նախագահությամբ: ԱԽՏՀ-ի մասնակից երկրներին բաժին են ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 59 տոկոսը, միջազգային առեւտրի շրջանառության 48 տոկոսը: Խմբավորման մեջ են մտնում աշխարհի երեք խոշորագույն տնտեսությունները՝ ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Ճապոնիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: