Շիրակում ՏԻՄ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Անիում
Շիրակի մարզում խոշորացված երեք համայնքներից ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշ արձանագրվել է Անիում:
ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տվյալներով՝ Մարմաշենում ընտրելու իրավունք ունեցող 8 864 քաղաքացուց ընտրության մասնակցել է 4804-ը՝ ընտրողների 54 տոկոսը, Ախուրյանում ՝ 13 379 ընտրողից մասնակցել է 6890 ընտրող, կամ ընտրողների 51 տոկոսը, Անիում 17 214 ընտրողից մասնակցել է 9 829 ընտրող՝ 57.1 տոկոս: «Չնայած ակտիվություն կար, բայց նախորդ՝ ԱԺ ընտրություններից ավելի պասիվ էր մասնակցությունը»,- «Արմենպրես»-ին հաղորդեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը՝ փաստելով, որ մարզպետարանը ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բողոքներ չի ստացել:
Այս ընտրույթուններով 40 համայնքների միավորումով ձևավորվում է երեք համայնք: Մարմաշենում առաջադված էր համայնքի ղեկավարի 4 թեկնածու, Անիում ու Ախուրյանում՝ վեցական թեկնածու:
Այդ համայնքերում ընտրությունները կազմակերպվել են Շիրակի մարզի թիվ 30, 32 եւ 33 տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:
Արմենուհի Մխոյան