Գեղարքունիքի մարզում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 28.5 տոկոսը

Գեղարքունիքի մարզի 14 համայնքներում նոյեմբերի 5-ին կայացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 14-ի դրությամբ, 61 ընտրատեղամասերում գրանցված 45.138 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12.901 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 28.5 տոկոսը: Այս տվյալն ստացվել է «Արﬔնպրես»-ին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրած տեղեկությունների հիման վրա։

Թիվ 19 տարածքում քվեարկությանը մասնակցել է 1506 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 15.4 տոկոսը, թիվ 20 տարածքում քվեարկել է 6349 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 37.8 տոկոսը, և թիվ 21 տարածքում քվեարկել է 5.046 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 27.1 տոկոսը:

«Քվեարկության ընթացքում չեն գրանցվել այնպիսի ﬕջադեպեր, որոնք կարող էին խաթարել ընտրությունների բնականոն ընթացքը կամ ազդել ընտրությունների ելքի վրա»,- հավաստեցին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողոﬖերի պատասխանատուները:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս