
Եգիպտոսը պահանջել է արտահանձնել եգիպտական ինքնաթիռն առևանգողին

Եգիպտոսի դատախազությունը խնդրել է Կիպրոսին արտահանձնել Սաիֆ էլ-Դին Մուստաֆային, որը մարտի 29-ին առևանգել էր եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը:
Եգիպտացին կալանավորվել էր Լառնակայի օդանավակայանում, որտեղ նրա պահանջով վայրէջք էր կատարել Ալեքսանդրիայից Կահիրե ուղևորվող ինքնաթիռը:
Ավելի վաղ Կիպրոսի դատրանը նրան 8 օրով կալանքի տակ է վերցրել:
Հիշեցնենք, որ երեկ А320 ինքնաթիռը, որը Ալեքսանդրիայից Կահիրե չվերթ էր իրականացում, առևանգվել էր եգիպտացու կողմից:
ԶԼՄ-ները հայտնում էին, որ առևանգիչը սպառնացել է ինքնաթիռի անձնակազմին, որ կպայթեցնի մահապարտի գոտին ու հրամայել էր դեպի հյուսիս թռչել: Իրականում պարզվել էր, որ գոտին կեղծ է եղել:
Տղամարդում կարողացել էին վնասազերծել Կահիրեի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: