ԴԱԻՇ-ի զինյալները գնդակահարել են Իրաքի Էլ-Ֆալուջայի տասնյակ խաղաղ բնակիչների
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գնդակահարել են Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի 35 բնակչի, որոնք փորձել են լքել ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող քաղաքը, հայտնում է Almada գործակալությունը՝ հղում կատարելով աշխարհազորայինների շարքերում իր աղբյուրին:
Անբար նահանգում գտնվող Էլ-Ֆալուջան ջիհադիստների վերահսկողության ներքո է: Իրաքի բանակը նահանգում ակտիվ ռազմական գործողություններ է վարում ահաբեկիչների դեմ: Նահանգի կենտրոն Ռամադի քաղաքի նկատմամբ վերահսկողությունը Իրաքի բանակը վերականգնել է 2015թ. դեկտեմբերին:
«Զինյալները գնդակահարել են 35 խաղաղ բնակչի: Նրանք հետապնդել են նրանց, ովքեր փորձել են փախչել Էլ-Ֆալուջայից հարավ ու արևելք և նրանց բերել են կենտրոն՝ մահապատժի ենթարկելու համար»,- գործակալությանը հայտնել է շիական ընդդիմության ներկայացուցիչը:
Ահաբեկիչները սպառնացել են մահապատժի ենթարկել նրանց, ովքեր կփորձեն լքել իրենց բնակավայրերն ու մոտենալ քաղաքի ելքերին: