Բաժիններ՝

Մոսկվայում ԴԱԻՇ-ի 20 հավաքագրող է ձերբակալվել. աղբյուր

ԴԱԻՇ-ի շուրջ 20 կողմնակիցներից բաղկացած խումբ է այսօր ձերբակալվել Մոսկվայում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Անվտանգության դաշնային ծառայության ու ոստիկանության համատեղ օպերացիայի ընթացքում ձերբակալվել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնք կասկածվում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ: Նրանք Մոսկվայում, ըստ նախնական տեղեկություների, զբաղվել են նոր անդամների որոնումներով ու հավաքագրմամբ»,- հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ օպերացիան իրականացվել է մի քանի հասցեում: Ձերբակալվածներից առգրավվել են էլեկտրոնային տեխնիկաներ ու մեծ թվով փաստաթղթեր: Ձերբակալվածների մեծ մասն Ուզբեկստանից է, սակայն նրանցից առգրավվել են նաև փաստաթղթեր, որոնք ձևակերպված են եղել տարբեր երկրների քաղաքացիների անուններով:

«Օպերացիայի ընթացքում ձերբակալվել է 18 մարդ, նրանցից առգրավվել են Թուրքիայի քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականներ: Օպերատիվ տվյալներով՝ այդ խմբի պատրաստած կեղծ փաստաթղթերն օգտագործվել են ԴԱԻՇ-ի մասնակիցներին մատակարարելու համար, որոնք ժամանում են Ռուսաստան կամ հակառակը, ցանկանում են դուրս գալ երկրից առանց ուշադրություն գրավելու»,- ասել է աղբյուրը:
RIA Novosti-ին դեռ չի հաջողվել այս մասին ստանալ պաշտոնական հաստատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս