Բաքվի հայ գերիները ողջ միջազգային հանրության ամոթն են. Էդուարդ Շարմազանով

Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային հանրային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է.

«Այսօր տասնյակ հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք դեռևս պահվում են ադրբեջանական բանտերում։

Նրանց միակ հանցանքն այն է, որ նրանք հավատացել են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի արժեքներին և սկզբունքներին և պայքարել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։

Միջազգային մարդասիրական իրավունքի այս կոպիտ խախտումը միայն անմիջական կատարողի, այլև ամբողջ միջազգային հանրության ամոթն է, որը ցուցաբերում է զարմանալի անտարբերություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930