Բաժիններ՝

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բացատրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նպատակը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուղղված են «իշխանության կենտրոնների դեմ, որոնք որոշումներ են կայացնում», հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ամերիկացի նախարարն ընդգծել է, որ տնտեսական պատժամիջոցները հզոր քաղաքական զենք են, որի հետ հարկավոր չէ վարվել թեթևամտորեն:

«Մենք չպետք է հրաժարվենք պատժամիջոցների կիրառումից այն բանի պատճառով, որ դրանք դանդաղեցնում են տնտեսական աճը»,- նշել է նա:

Լյուն հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է չեղյալ հայտարարի այն երկրների դեմ պատժամիջոցները, որոնք փոխում են իրենց քաղաքականությունը: Որպես օրինակ նա բերել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը՝ կապված իրանական միջուկային ծրագրի սահմանափակման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031