Բաժիններ՝

Օլանդը հրաժարվել է քաղաքացիությունից զրկել ահաբեկչության համար դատապարտվածներին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է սահմանադրական բարեփոխում անցկացնելու պլաններից, որը հնարավորություն պետք է տար Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկել ահաբեկչության համար դատապարտվածներին, հայտնում է BBC-ն:

Սահմանադրական բարեփոխումները, որոնք թույլ կտային ընդունել օրենքը, ներկայացվել էին 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչություններից անմիջապես հետո, որոնք խլել էին 130 մարդու կյանք:

Օլանդի խոսքով՝ իրեն պլաններից հրաժարվել ստիպել է ընդդիմությունը:
«Ընդդիմության մի մասը հանդես է եկել Սահմանադրության փոփոխությունների դեմ: Ես մերժում եմ այդ վերաբերմունքը»,- հայտարարել է Օլանդը նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպումից հետո:

«Ես որոշեցի այդ վեճին վերջ տալ»,- ասել է Օլանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031