Իրաքում 47 ֆրանսիացիների են հարցաքննում «Իսլամական պետության» կատարած հանցագործությունների գործերով

Իրաքի հատուկ ծառայությունները Ֆրանսիայի 47 քաղաքացիների են հարցաքննում այդ երկրում «Իսլամական պետություն» կազմակերպության կատարած հանցագործություններին նրանց ենթադրյալ առնչության գործերով։ Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական անձանց։

Նշվում է, որ կասկածյալներին մոտ մեկ ամիս առաջ Իրաքին են փոխանցել Սիրիայի ժողովրդավարական ​​ուժերը։

Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Իրաքի հատուկ ծառայություններն ունեն իրաքցիների դեմ կատարված հանցագործություններին այդ ֆրանսիացիների առնչության ապացույցներ։ Նրանք կդատվեն Իրաքի օրենքներով։

Տեսանյութեր

Լրահոս