Բաժիններ՝

Կրեմլը մեկնաբանել է ԶԼՄ-ների լուրերն այն մասին, որ Դաղստանի ահաբեկչության հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը

Կրեմլը տեղեկություն չունի այն մասին, թե ով կարող է կանգնած լինել Մախաչկալայում ՆԳՆ-ի ավտոշարասյան պայթեցման հետևում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե պայթյունի հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը: Այդ մասին հայտնում է TASS-ը:

«Ես, ցավոք, ինչ-որ տեղեկություն չունեմ այդ հաշվով, դա ավելի շատ մեր իրավապահ մարմինների գործն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նշենք, որ Դաղստանում ոստիկանական ավտոշարասյան պայթեցման հետևանքով սպանվել է ՌԴ ՆԳՆ-ի մեկ աշխատակից, ևս երկու մարդ տուժել է, հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 4 հոդվածի հատկանիշներով:

Հետաքննությունը պարզել է, որ մարտի 29-ին՝ ժ. 20:30-ի սահմաններում դաշնային «Կովկաս» ավտոճանապարհի 869-րդ կիլոմետրին «Ուրալ» և «ՈՒԱԶ-Հանթեր» մեքենաները, որում գտնվել են իրավապահներ, պայթել են ճանապարհի տեղադրված պայթուցիկ սարքերի գործի դրվելու հետևանքով:

Ավելի վաղ ԴԱԻՇ-ին պատկանող Amaq լրատվական գործակալությունը հայտնել է, որ ոստիկանական ավտոմեքենայի պայթեցումն իրականացվել է կազմակերպության տեղի բջջի ջանքերով: Նման բովանդակության հաղորդագրություն է հայտնվել երեկ Twitter-ում ԴԱԻՇ-ի համակիրների օգտահաշիվներում: Պայթյունին ջիհադիստների առնչության փաստը հաստատել է նաև SITE Intelligence Group վերլուծական գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս