«ԵԱՀԿ-ն չի կարող լուծել ԼՂ հակամարտությունը, այն ունակ է թուլացնել լարվածությունը». Լուկաս Գասեր

«ԵԱՀԿ-ն ունակ է նպաստել հակամարտությունների գոտու առկա լարվածության թուլացմանը»,- այսօր այս մասին ասաց ՀՀ-ում Շվեյցարիայի համադաշնության դեսպան Լուկաս Գասերը «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը` երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով կազմակերպված կոնֆերանսի ընթացքում՝ խոսելով 2014թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ձեռքբերումներից:

Ի դեպ, դեսպանը հիշեցրեց, որ Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած առաջին պետությունն է եղել և 2014թ. նախագահությունը Շվեյցարիայի երկրորդ փորձն է եղել, որը առանձնացել է և ձեռքբերումներով, և անհաջողություններով:

Լուկաս Գասերը մատնանշեց 2014թ. Շվեյցարիայի նախագահության ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բեկում մտցնելու ուղղությամբ: Սակայն, նրա ակնարկներով, այդ ջանքերը նախատեսված արդյունավետությունը չունեցան, քանի որ ԵԱՀԿ-ն սկսեց ակտիվորեն զբաղվել ծագած ուկրաինական ճգնաժամով, որը ստվեր գցեց հետխորհրդային մյուս բոլոր հակամարտությունների վրա:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միակ ճանաչված ձևաչափն է, բայց ԵԱՀԿ-ն չի կարող կանխարգելել հակամարտությունը, այլ ունակ է նպաստել լարվածության թուլացմանը»,- նկատեց դեսպանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031