
Օբամայի վարչակազմն իր մտահոգությունն է հայտնել թուրքական իշխանություններին

ԱՄՆ հայ դատի հանձնախումբն իր խորը մտահոգությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ կապված Թուրքիայում մի շարք հայկական եկեղեցիների, այդ թվում Սուրբ Կիրակոս եկեղեցու «անհապաղ օտարման» անհրաժեշտության հետ:
Հանձնախմբից տեղեկացնում են, որ Օբամայի աշխակազմի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, տեղեկացրել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը և Ադանայում ու Ստամբուլում հյուպատոսությունները ուշադիր հետևում են թուրքական կառավարության այդ որոշման իրականացմանը և մտահոգություններ են հայտնել ինչպես պետական, այնպես էլ տեղական պաշտոնյաներին: Թուրքական կառավարությունը իր հերթին տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյաներին, որ այդ որոշումը բյուրոկրատական միջոց է վերջին շրջանում վնասված մի շարք շենքերի վերանորոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Նույն պաշտոնյան նաև նշել է, որ այս որոշման դեմ արդեն իսկ հայցեր են ներկայացվել Թուրքիայի տեղական դատարաններ: