Տոռնադո Օկլահոմայի նահանգի հյուսիսում, կան տուժածներ
ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի հյուսիսարեւելյան մասում հուժկու տոռնադո է մոլեգնել : Տարերքի հետեւանքով տուժել է առնվազն 9 մարդ, սակայն այդ թիվը կարող է աճել:
Տեղական արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տոռնադոն վնասել է մի շարք բնակելի տներ եւ այլ շինություններ, սակայն ստույգ վնասը դեռ պետք է որոշել: Այս պահին Օկլահոմայի՝ տարերքից վնասված տարածաշրջաններում առանց Էլեկտրաէներգիայի են մնում շուրջ վեց հազար սպառողներ:
Ինչպես նշվում է, տոռնադոն մասնակիորեն վնասներ է պատճառել նահանգի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Թալսային, որտեղ անվտանգության նպատակով իշխանությունները փակել են ավտոճանապարհների մի մասը:
Վատ եղանակը վնասներ Է պատճառել նաեւ Օկլահոմայից հարավ – արեւելք ընկած Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: