
Օբաման կոչ է արել Ռուսաստանին անցկացնել միջուկային սպառազինությունների կրճատման բանակցություններ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովում կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ կատարել Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
«Հաշվի առնելով Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի խախտումները՝ մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները»,- գրել է ԱՄՆ նախագահը Washington Post-ում տպագրված «Ինչպես մենք կարող ենք իրականության վերածել խաղաղության մեր ընկալումը առանց միջուկային զենքի» հոդվածում:
Օբամայի խոսքով՝ երկու երկրներին հարկավոր է բանակցություններ վարել միջուկային սպառազինությունների կրճատման վերաբերյալ:
Օբաման նաև նշել է, որ մինչ 2018 թվականը ամերիկյան ու ռուսական միջուկային մարտագլխիկների թիվը կհասնի 1950-ականներից ի վեր ամենացածր մակարդակին:
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում բացվել է միջուկային արդյունաբերության Nuclear Industry Summit-2016 միջազգային գագաթնաժողովը՝ կազմակերպությունների և ճյուղի խոշորագույն ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-ն անցկացվելիք համաժողովի գլխավոր թեմաները կդառնան միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ օգտագործման, դրանք պահելու և տեղափոխելու, կիբեռսպառնալիքներին հակազդելու խնդիրները և արդի աշխարհում միջուկային արդյունաբերության դերը:
Ինչպես սպասվում է, գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն են ժամանել ընկերությունների շուրջ 350 ղեկավարներ, փորձագետներ և ատոմային արդյունաբերության ներկայացուցիչներ: