
«Նուվել դ՛Արմենի»-ն Իլհամ Ալիևի հարցով դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին

Իլհամ Ալիևի հայտարարություններին հետո, թե Մինսկի խմբի համանախագահներին վերաբերվում է որպես «սադրիչների», «Նուվել դ՛Արմենի» լրատվական գործակալությունը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ստանալու այս մեկնաբանության վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը։ Գործակալությունն իր ուղարկած դիմումի մեջ հիշեցրել է, որ Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը, Մինսկի խմբի համանախագահներին որակել է որպես «սադրիչներ» այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, և որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխությանը։ «Նուվել դ՛Արմենի»-ն ցանկացել է հստակեցնել, թե ո՞րն է Ֆրանսիայի արձագանքը «սադրելու» մեջ մեղադրանքի վերաբերյալ։
Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռոման Նադալը հիշեցրել է, որ Ֆրանսիան շարունակում է կայուն աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ աջակցելու արդար և տևական կերպով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
«Մենք իրականացնում ենք միջնորդության առաքելությունը կողմերի միջև անկողմնակալության հանդեպ խիստ հարգանքով։ Մինսկի խումբը բանակցության միակ ձևաչափն է, որն ընդունվել է հակամարտության կողմերի համատեղ համաձայնությամբ»,- ասել է նա։