Բաժիններ՝

Էրդողանն ու Քերին հանդիպել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մամուլի համար փակ անցկացված հանդիպումը տևել է 45 րոպե: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, արտգործնախարարության քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև նախագահականի գլխավոր քարտուղարի տեղակալ Իբրահիմ Քալընը:

Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄըքԳուրքը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

Հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շրջանակը չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031