Բաժիններ՝

Թալիբներն ստանձնել են Աֆղանստանում ամերիկյան F-16-ի կործանման պատասխանատվությունը

Ահաբեկչական «Թալիբան» կազմակերպությունը ստանձնել է Աֆղանստանում ամերիկյան F-16 կործանիչի կործանման պատասխանատվությունը, հայտնում է Khaama գործակալությունը՝ հղում կատարելով խմբավորման հայտարարությանը:

Զինյալները հայտնել են, որ կրակ են բացել ամերիկյան ինքնաթիռի ուղղությամբ Բաղրամում ու սպանել օդաչուին:

Նշենք, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Բաղրամի թևի մամուլի ծառայությունը հայտնում է, թե ինքնաթիռի կործանման պատճառը «թշնամական կրակի չի եղել» և որ գերատեսչության պաշտոնյաները հետաքննելու են վթարի պատճառները:

Հիշեցնենք, որ Պենտագոնը երեկ հայտնել է, որ Բաղրամում թռիչքի ժամանակ կործանվել է F-16-ը, օդաչուն կատապուլտի է դիմել ու փրկվել կոալիցիայի ուժերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս