
Պայթյուն Դաղստանում. ԴԱԻՇ-ն ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը

ԴԱԻՇ-ն ստանձնել է Դաղստանում մարտի 29-ին ոստիկանական ավտոշարասյան վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:
ԴԱԻՇ-ին պատկանող Amaq լրատվական գործակալությունը հայտնել է, որ ոստիկանական ավտոմեքենայի պայթեցումն իրականացվել է կազմակերպության տեղի բջջի ջանքերով: Նման բովանդակության հաղորդագրություն է հայտնվել երեկ Twitter-ում ԴԱԻՇ-ի համակիրների օգտահաշիվներում: Պայթյունին ջիհադիստների առնչության փաստը հաստատել է նաև SITE Intelligence Group վերլուծական գործակալությունը:
Amaq-ի հաղորդագրության համաձաւն՝ պայթյունի հետևանքով սպանվել է 10 ոստիկան, ևս 3 զինվորական ստացել է վնասվածք:
Դաղստանի ոստիկանությունից Reuters-ին հայտնել են, որ երկու ավտոմեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է 1 ոստիկան, 2-ը ստացել են վնասվածքներ: Ոստիկանությունը դեռ չի պարզել պայթուցիկ սարքի տեսակը: